×

Usamos cookies para ayudar a mejorar LingQ. Al visitar este sitio, aceptas nuestras politicas de cookie.

Պատվի համար (For the Sake of Honor), Preface and Scene 1 – Text to read

Պատվի համար (For the Sake of Honor), Preface and Scene 1

Avanzado 2 de armenio lesson to practice reading

Comienza a aprender esta lección ya

Preface and Scene 1

Պատվի

համար

Շիրվանզադե

դրամա 4 արարվածով

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ – Տեղական հայտնի հարուստներից մեկը: 55

տարեկան, առույգ և ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով,

ցանցառ մորուքով և կարմիր այտերով:

ԵՐԱՆՈՒՀԻ – Նրա ամուսինը: Քահանայի դուստր, 46 տարեկան,

ժամանակից առաջ թառամած, դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ:

ԲԱԳՐԱՏ – Էլիզբարյանների ավագ որդին: Ժամանակակից գործնական

երիտասարդ, 27 տարեկան, եռանդուն դեմքով: Ձևերն ու շարժումներն արագ են,

ոճը կտրուկ և գրական:

ՍՈՒՐԵՆ – Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ

երիտասարդ, որի դեմքը կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց

համակրելի է: Հագնվում է վերջին տարազով:

ՌՈԶԱԼԻԱ – Էլիզբարյանների մեծ աղջիկը: 24 տարեկան, բավական

գեղեցիկ, բայց չափազանց ինքնագոհ դեմքով օրիորդ: Հագնվում է միշտ շքեղ,

առանց գույների խտրության:

ՄԱՐԳԱՐԻՏ – Էլիզբարյանների երկրորդ աղջիկը: 22 տարեկան, մտախոհ

դեմքով, արտահայտիչ աչքերով օրիորդ` մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ:

Հագնվում է համեստ, ճաշակով:

ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ – Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին

որդեգիրը: 26-27 տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով: Հագնվում է

ՍԱՂԱԹԵԼ – Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը: Մոտ 50 տարեկան, անվրդով, բայց խորամանկ դեմքով: Երեսը սափրում է, քունքերի մոտ փոքրիկ մորուսհատներ թողնելով: Հագնվում է միշտ միատեսակ – լայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն երկարավուն, լայն պիջակ: Վզովը գցած ժամացույցի ոսկե շղթա: Մեջքին կապած ոսկե քամար: Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով: Կոշիկների տակերը մի մատնաչափ հաստ են:

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ – Անդրեասի հաշվապահը: Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան տղամարդ: Սովորական ծառայողի միջին տիպար:

ՎԱՐԴԱՆ – Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում: Երիտասարդ: Խոսում է Շամախու բարբառով:

ԶԱՐՈՒՀԻ – Երիտասարդ աղախին:

Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը: Մեր ժամանակի անցք:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելու սենյակը, որ բռնում է սեփական տան վերին հարկում անկյունային դիրք` բնակարանի և գրասենյակի միջև: Միջին մեծության սենյակ: Աջ առաջին պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց մեջտեղում դրված է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ, հեռախոսի ապարատ և էլեկտրական լամպ: Սեղանի մոտ, պատի կողմում մի մեծ բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոռ: Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ:

Ձախ պատի մեջ ևս դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների մոտ, դրված է Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ, գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր` ինժեներների համար: Սեղանի հետևում երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջվառարան: Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված գորգով: Լուսամուտները վարագուրված են:

ՏԵՍԻԼ 1

ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԿԱՐԻՆՅԱՆ Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի մոտ կանգնած, հեռախոսով խոսում է:

Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռվում երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևում են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ու այն կողմ են անցնում զբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի չխչխկոց և հեռախոսի զանգակի հնչյուններ:

ՍԱՂԱԹԵԼ – (Հեռախոսով) «Համեեե՞: Այո, շուտով կգաՀը՞մ, չեմ լսում: Հա: Լավ, ուղարկիր: Ցտեսություն»: (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում է իր տեղը): Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար: Հա ինչ էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքան է ծախսված իր գործարանի վրա:

ԿԱՐԻՆՅԱՆ – Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին: Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում:

ՍԱՂԱԹԵԼ – Բան է հնարել պարոն Բագրատը. - արդարացուցիչ դոկումենտ: Ես Անդրեաս Էլիզբարյանի մոտ մինչև օրս առանց արդարացուցիչ դոկումենտի եմ ծառայել, էլի կծառայեմ: Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա: (Լռություն): Այդի՞նչ ես փնտրում:

ԿԱՐԻՆՅԱՆ – Մնացականյանների պայմանագիրը: (Դադարում է փնտրել):

ՍԱՂԱԹԵԼ – Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլիչգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում:

ԿԱՐԻՆՅԱՆ – Ճշմարիտ, ես մոռացել եմ, որ Անդրեաս Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե:

ՍԱՂԱԹԵԼ – Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ: Եվ այդ շատ ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են: (Տեղողորմյան ձեռքերի մեջ տրորում է և հոտ քաշում):

ԿԱՐԻՆՅԱՆ – Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել:

ՍԱՂԱԹԵԼ – Էհ, դու էլ խոսքի տակին գլխին – խիղճ: Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում:

ԿԱՐԻՆՅԱՆ – Այո, շատերի համար անմարսելի է:

ՍԱՂԱԹԵԼ – Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար: Տեսնում եմ քառասուներկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ-խիղճ ասելով, հալվում ես: Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞:

ԿԱՐԻՆՅԱՆ – Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ:

ՍԱՂԱԹԵԼ – (Կծու հեգնությամբ) Ինչպես չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով փողոցում: Է, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օրի վրա մաշվում է տանջանքից: Հա, ինչ էի ուզում հարցնել, այսօր Օթարյաննեկե՞լ է այստեղ:

ԿԱՐԻՆՅԱՆ – Ոչ:

ՍԱՂԱԹԵԼ – Էհ, գոհություն Աստծո: (Տեղողորմյան տրորում է և հոտ քաշում):

ԿԱՐԻՆՅԱՆ – Ասացեք, խնդրեմի՞նչ է պատահել այդ երիտասարդի և պարոն Անդրեասի մեջ:

ՍԱՂԱԹԵԼ – Այդ երկար պատմություն է: Բայց մեր գործը չէ:

Learn languages from TV shows, movies, news, articles and more! Try LingQ for FREE