×

Usamos cookies para ayudar a mejorar LingQ. Al visitar este sitio, aceptas nuestras politicas de cookie.

image

LingQ Mini Stories, Պատմվածք 51

Պատմվածք 51

Ա)

Հովհաննեսը փնտրում էր նոր mp3 նվագարկիչ։

Նա նայել էր իր բնակավայրին մոտ շատ խանութներում, բայց մատչելի ոչինչ չէր գտել։

Այդ պատճառով Հովհաննեսը որոշեց առցանց փնտրել։

Չնայած որ Հովհաննեսը իրականում չէր վստահում առցանց գնումներին, բայց նա հույս ուներ, որ առցանց ապրանքներն ավելի մատչելի կլինեն։

Մի քանի ժամ որոնելուց հետո, Հովհաննեսը մի mp3 նվագարկիչ գտավ, որն իրեն դուր եկավ։

Դա մյուս նվագարկիչներից գրեթե երկու անգամ ավելի էժան էր, ուստի Հովհաննեսը գնեց այն։

Նա հույս ունի, որ այն երկար կծառայի։

Բ)

Իմ երեխաները փնտրում էին նոր mp3 նվագարկիչ։

Նրանք նայել էին մեր բնակավայրին մոտ շատ խանութներում, բայց այնուամենայնիվ չէին գտել մատչելի ոչինչ։

Նրանք որոշեցին առցանց փնտրել։

Չնայած ես իրականում չեմ վստահում առցանց գնումներին, բայց ես հույս ունեի, որ առցանց խանութներն ավելի մատչելի կլինեն։

Մի քանի ժամ փնտրելուց հետո, նրանք գտան մի mp3 նվագարկիչ, որն իրենք հավանեցին։

Դա մյուս նվագարկիչներից գրեթե երկու անգամ ավելի էժան էր, ուստի նրանք գնեցին այն։

Հուսով եմ նվագարկիչը նրանց երկար կծառայի։

Հարցեր՝

Ա)

1) Հովհաննեսը փնտրում էր նոր mp3 նվագարկիչ։ Հովհաննեսըի՞նչ էր փնտրում։ Հովհաննեսը փնտրում էր նոր mp3 նվագարկիչ։

2) Նա նայել էր իր բնակավայրին մոտ շատ խանութներում։

Նաորտե՞ղ էր նայել։

Նա նայել էր իր բնակավայրին մոտ շատ խանութներում։

3) Այնուամենայնիվ նա չէր կարողացել գտնել մատչելի ոչինչ։

Նակարողացե՞լ էր մատչելի որևէ բան գտնել։

Ոչ, նա չէր կարողացել մատչելի որևէ բան գտնել։

4) Հովհաննեսը որոշեց առցանց փնտրել։

Հովհաննեսը որոշեցորտե՞ղ փնտրել։

Հովհաննեսը որոշեց առցանց փնտրել։

Բ)

1) Չնայած որ նրանք իրականում չեն վստահում առցանց գնումներին, նրանք հույս ունեն, որ առցանց խանութներն ավելի մատչելի կլինեն։

Նրանքվստահու՞մ են առցանց գնումներին։

Ոչ, նրանք իրականում չեն վստահում առցանց գնումներին։

2) Մի քանի ժամ փնտրելուց հետո, նրանք գտան մի mp3 նվագարկիչ, որն իրենք հավանեցին։

Նրանքինչքա՞ն ժամանակ առցանց փնտրեցին։ Մի քանի ժամ։

Մի քանի ժամ փնտրելուց հետո, նրանք գտան մի mp3 նվագարկիչ, որն իրենք հավանեցին։

3) Դա մյուս նվագարկիչներից գրեթե երկու անգամ ավելի էժան էր, ուստի նրանք գնեցին այն։

Ինչու՞ նրանք գնեցին դա։

Որովհետեև դա մյուս նվագարկիչներից գրեթե երկու անգամ ավելի էժան էր։

4) Նրանք հույս ունեն, որ այն շուտ չի կոտրվի և երկար կծառայի։

Նրանք հույս ունեն, որի՞նչ չի լինի։

Նրանք հույս ունեն, որ այն շուտ չի կոտրվի և երկար կծառայի։

Learn languages from TV shows, movies, news, articles and more! Try LingQ for FREE