×

Usamos cookies para ayudar a mejorar LingQ. Al visitar este sitio, aceptas nuestras politicas de cookie.

image

LingQ Mini Stories, Պատմվածք 32

Պատմվածք 32

Ա)

Անահիտն ամբողջ առավոտ փորձում էր նախաճաշ պատրաստել։

Նրա որդին և ամուսինը նույնպես սպասում էին նախաճաշին։

Անահիտը ստուգեց սառնարանը։

Բայց այնտեղ շատ ուտելիք չկար։

Անահիտը տեսավ ձու, հաց և կաթ։

Այսպիսով նա որոշեց ձու պատրաստել։

Նա մի աման ջուր եռացրեց։

Եվ նա երեք ձու ավելացրեց ջրի մեջ։

Նա նաև թեյ պատրաստեց իր և ամուսնու համար։

Նրա տղան նարնջի հյութ խմեց։

Բ)

Ես ամբողջ առավոտ փորձում էի նախաճաշ պատրաստել։

Որդիս և ամուսինս նույնպես սպասում էին նախաճաշին։

Ես ստուգեցի սառնարանը։

Բայց այնտեղ շատ ուտելիք չկար։

Ես տեսա ձու, հաց և կաթ։

Այսպիսով ես որոշեցի ձու պատրաստել։

Ես մի աման ջուր եռացրեցի։

Եվ ես ջրի մեջ ավելացրեցի երեք ձու։

Ես նաև թեյ եմ պատրաստում ինձ և ամուսնուս համար։

Տղաս փոխարենը նարնջի հյութ է խմում։

Հարցեր

Ա)

1) Անահիտը փորձում էր նախաճաշ պատրաստել։ Անահիտըի՞նչ էր փորձում պատրաստել։ Անահիտը փորձում էր նախաճաշ պատրաստել։

2) Անահիտի ամուսինը և որդին սպասում էին նախաճաշին։ Անահիտի ամուսինը և որդինինչի՞ն էին սպասում։ Նրանք նույնպես սպասում էին նախաճաշին։

3) Սառնարանում շատ ուտելիք չկար։ Սառնարանումշա՞տ ուտելիք կար։ Ոչ, սառնարանում շատ ուտելիք չկար։

4) Անահիտը սառնարանում տեսավ ձու, հաց և կաթ։ Անահիտըի՞նչ տեսավ սառնարանում։ Անահիտը սառնարանում տեսավ ձու, հաց և կաթ։

Բ)

5) Անահիտը որոշեց ձու պատրաստել։ Անահիտըի՞նչ որոշեց։ Անահիտը որոշեց ձու պատրաստել։

6) Անահիտը մի աման ջուր եռացրեց և ջրի մեջ երեք ձու ավելացրեց։ Անահիտըի՞նչ արեց։ Անահիտը մի աման ջուր եռացրեց և ջրի մեջ երեք ձու ավելացրեց։

7) Անահիտը նաև թեյ պատրաստեց իր և ամուսնու համար։ Անահիտն էլի՞նչ պատրաստեց։ Անահիտը նաև թեյ պատրաստեց ամուսնու և իր համար։

8) Անահիտի որդին նարնջի հյութ է խմում։ Անահիտի որդինթե՞յ է խմում։ Ոչ, անահիտի որդին թեյ չի խմում։ Նա նարնջի հյութ է խմում։

Learn languages from TV shows, movies, news, articles and more! Try LingQ for FREE