Պատմություն 8
Ա)
Լիզան ցանկանում է գնել նոր կոշիկներ:
Նա գնում է կոշիկի խանութ:
Այնտեղ շատ գեղեցիկ կոշիկներ կան:
Լիզան մի զույգ կապույտ կոշիկ է փորձում:
Կապույտ կոշիկները շատ նեղ են:
Նա փորձում է սև կոշիկները:
Այս կոշիկները շատ հարմարավետ են:
Լիզան հարցնում է, թե որքան արժեն սև կոշիկները:
Սև կոշիկները չորս հարյուր հիսուն դոլար են:
Լիզան տխուր վայր է դնում կոշիկները և հեռանում:
Բ)
Ես ուզում եմ նոր կոշիկներ գնել:
Գնում եմ կոշիկի խանութ:
Այնտեղ շատ գեղեցիկ կոշիկներ կան:
Մի զույգ կապույտ կոշիկ եմ փորձում:
Կապույտ կոշիկները շատ նեղ են:
Ես փորձում եմ սև կոշիկները:
Այս կոշիկները շատ հարմարավետ են:
Ես հարցնում եմ, թե որքան արժեն սև կոշիկները:
Սև կոշիկները չորս հարյուր հիսուն դոլար են:
Կոշիկները տխուր վայր եմ դնում ու հեռանում:
Հարցեր.
1) Լիզան ցանկանում է գնել նոր կոշիկներ: Լիզան ցանկանում է նորկոշի՞կ գնել: Այո, Լիզան ցանկանում է գնել նոր կոշիկներ:
2) Կոշիկի խանութում կան շատ գեղեցիկ կոշիկներ: Կոշիկի խանութումշա՞տ կոշիկներ կան: Այո, կոշիկի խանութում շատ գեղեցիկ կոշիկներ կան:
3) Լիզան փորձում է կապույտ և սև կոշիկները: Լիզան փորձում էերկո՞ւ զույգ կոշիկ: Այո, Լիզան երկու զույգ կոշիկ է փորձում: Նա փորձում է կապույտ և սև կոշիկները:
4) Նախ, Լիզան փորձում է մի զույգ կապույտ կոշիկ: Լիզան նախ փորձում է մի զույգկարմի՞ր կոշիկ: Ոչ, Լիզան չի փորձում մի զույգ կարմիր կոշիկ: Նա փորձում է մի զույգ կապույտ կոշիկ:
5) Կապույտ կոշիկները շատ նեղ են: Կապույտ կոշիկներըհարմա՞ր են: Ոչ, կապույտ կոշիկները հարմար չեն: Նրանք շատ նեղ են:
6) Սև կոշիկները շատ հարմարավետ են: Սև կոշիկներըհարմա՞ր են: Այո, սև կոշիկները շատ հարմարավետ են:
7) Սև կոշիկները չորս հարյուր հիսուն դոլար են: Սև կոշիկներըշա՞տ թանկ են։ Այո, սև կոշիկները թանկ են: Դրանք չորս հարյուր հիսուն դոլար են:
8) Լիզան վայր է դնում կոշիկները և դուրս գալիս խանութից: Լիզանգնո՞ւմ է կոշիկները: Ոչ, Լիզան չի գնում կոշիկները: Դրանք վայր է դնում և դուրս գալիս խանութից: