×

Usamos cookies para ayudar a mejorar LingQ. Al visitar este sitio, aceptas nuestras politicas de cookie.

image

LingQ Mini Stories, Պատմություն 25

Պատմություն 25

Ա)

Դավիդի կինը նոր երեխա է ունենալու:

Դավիդը և նրա կինը ունեն մեկ որդի և մեկ դուստր:

Նրանք շատ ոգևորված են ևս մեկ երեխա ունենալու համար:

Նորածինը տղա կլինի:

Բայց նրանք չգիտեն, թե ինչ անուն տալ երեխային:

Նրանք որոշում են հարցնել իրենց ծնողներին:

Նրանց ծնողները տալիս են որոշ գաղափարներ:

Որոշ գաղափարներ ավելի լավն են, քան մյուսները:

Դավիդը և նրա կինը երեխային կկոչեն «Նարեկ»:

Նրանք հույս ունեն, որ երեխան երջանիկ կլինի այս անունով:

Բ)

Կինս երեխա էր ունենալու:

Ես և կինս ունենք մեկ որդի և մեկ դուստր:

Մենք շատ ոգևորված էինք ևս մեկ երեխա ունենալու համար:

Նոր երեխան տղա էր լինելու:

Բայց մենք չգիտեինք, թե ինչ անուն տալ երեխային:

Մենք որոշեցինք հարցնել մեր ծնողներին:

Մեր ծնողները մեզ որոշ գաղափարներ տվեցին:

Որոշ գաղափարներ ավելի լավն էին, քան մյուսները:

Ես և կինս երեխային կոչեցինք «Նարեկ»:

Մենք հույս ունեինք, որ երեխան երջանիկ կլինի իր անունով:

Հարցեր:

Ա)

1) Դավիդի կինը երեխա կունենա: Ի՞նչ կունենա Դավիդի կինը: Դավիդի կինը երեխա կունենա:

2) Դավիդը և նրա կինը երկու երեխա ունեն՝ մեկ որդի և մեկ դուստր: Քանի՞ երեխա ունեն Դավիդը և նրա կինը: Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր:

3) Նրանք շատ ոգևորված են ևս մեկ երեխա ունենալու համար: Ի՞նչ են նրանք զգում մեկ այլ երեխա ունենալու կապակցությամբ: Նրանք շատ ոգևորված են ևս մեկ երեխա ունենալու համար:

4) Նորածինը տղա կլինի: Նոր երեխանաղջի՞կ կլինի։ Ոչ, նոր երեխան աղջիկ չի լինի: Նորածինը տղա կլինի:

5) Նրանք չգիտեն ինչ անուն տալ երեխային: Նրանքգիտե՞ն ինչ անուն տալ երեխային: Ոչ, նրանք չգիտեն ինչ անուն տալ երեխային:

Բ)

6) Նրանք որոշում են իրենց ծնողներին հարցնել երեխայի անունների մասին: Ի՞նչ են նրանք որոշում անել: Նրանք որոշում են իրենց ծնողներին հարցնել երեխայի անունների մասին:

7) Ծնողները նրանց տալիս են որոշ գաղափարներ: Ի՞նչ են անում նրանց ծնողները: Ծնողները նրանց տալիս են որոշ գաղափարներ:

8) Որոշ գաղափարներ ավելի լավն էին, քան մյուսները: Արդյո՞ք բոլոր գաղափարները լավն էին: Ոչ, ոչ բոլոր գաղափարներն էին լավը: Որոշ գաղափարներ ավելի լավն էին, քան մյուսները:

9) Դավիդը և նրա կինը երեխային անվանեցին «Նարեկ»: Ինչպե՞ս Դավիդը և նրա կինը անվանեցին երեխային: Նրանք երեխային անվանեցին «Նարեկ»:

10) Դավիդը և նրա կինը հույս ունեին, որ երեխան երջանիկ կլինի իր անունով: Ի՞նչ հույս ունեին Դավիդը և նրա կինը: Նրանք հույս ունեին, որ երեխան երջանիկ կլինի իր անունով:

Learn languages from TV shows, movies, news, articles and more! Try LingQ for FREE