×

Usamos cookies para ayudar a mejorar LingQ. Al visitar este sitio, aceptas nuestras politicas de cookie.

image

LingQ Mini Stories, Պատմություն 21

Պատմություն 21

Ա)

Սամվելը արձակուրդ է վերցնում աշխատանքից:

Նա ուզում է գնալ կինո դիտելու:

Սամվելը կատակերգական ֆիլմեր ավելի շատ է սիրում, քան սիրային ֆիլմեր:

Եվ նա չի սիրում գիտաֆանտաստիկ ֆիլմեր այնքան, որքան մարտաֆիլմեր:

Նա առցանց ստուգում է նոր ֆիլմերի ցանկը։

Հինգ նոր կինոնկար է ցուցադրվում:

Նոր ֆիլմերից երեքը սիրային ֆիլմեր են:

Ֆիլմերից մեկը գիտաֆանտաստիկ կինոնկար է:

Ֆիլմերից մեկը կատակերգություն է:

Սամվելը մտածում է նոր կատակերգական ֆիլմը դիտելու մասին:

Բ)

Ես արձակուրդ եմ վերցրել աշխատանքից:

Ես ուզում էի գնալ կինո դիտելու:

Ես կատակերգական ֆիլմեր ավելի շատ եմ սիրում, քան սիրային ֆիլմեր:

Եվ գիտաֆանտաստիկ ֆիլմեր ես այնքան չեմ սիրում, որքան մարտաֆիլմեր:

Ես առցանց ստուգեցի նոր ֆիլմերի ցանկը:

Հինգ նոր կինոնկար էր ցուցադրվում:

Նոր ֆիլմերից երեքը սիրային ֆիլմեր էին:

Ֆիլմերից մեկը գիտաֆանտաստիկ կինոնկար էր:

Ֆիլմերից մեկը կատակերգություն էր:

Մտածեցի նոր կատակերգական ֆիլմը դիտելու մասին:

Հարցեր.

Ա)

1) Սամվելը չի աշխատում: Սամվելը այսօրաշխատո՞ւմ է: Ոչ, Սամվելը չի աշխատում: Նա ազատ է:

2) Սամվելը ցանկանում է գնալ կինո դիտելու: Ի՞նչ է ուզում դիտել Սամվելը: Նա ուզում է գնալ կինո դիտելու:

3) Սամվելը չի սիրում սիրային կամ գիտաֆանտաստիկ ֆիլմեր: Սամվելըսիրո՞ւմ է սիրային ֆիլմեր: Ոչ, Սամվելը չի սիրում սիրային կամ գիտաֆանտաստիկ ֆիլմեր:

4) Սամվելը սիրում է կատակերգություն և մարտաֆիլմեր: Ի՞նչ ֆիլմեր է սիրում Սամվելը: Նա սիրում է կատակերգություն և մարտաֆիլմեր:

Բ)

5) Սամվելը առցանց ստուգեց նոր ֆիլմերի ցանկը: Ի՞նչ ցանկ ստուգեց Սամվելը: Սամվելը առցանց ստուգեց նոր ֆիլմերի ցանկը։

6) Հինգ նոր կինոնկար էր ցուցադրվում: Հինգ նոր կինոնկարկա՞ր: Այո, հինգ նոր կինոնկար էր ցուցադրվում։

7) Ցուցադրվում էր մեկ գիտաֆանտաստիկ կինոնկար: Գիտաֆանտաստիկ կինոնկարներցուցադրվո՞ւմ էին: Այո, ցուցադրվում էր մեկ գիտաֆանտաստիկ կինոնկար:

8) Սամվելը որոշեց դիտել նոր կատակերգական կինոնկարը: Ո՞ր կինոնկարը որոշեց դիտել Սամվելը: Նա որոշեց դիտել նոր կատակերգական կինոնկարը:

Learn languages from TV shows, movies, news, articles and more! Try LingQ for FREE