×

Usamos cookies para ayudar a mejorar LingQ. Al visitar este sitio, aceptas nuestras politicas de cookie.

image

LingQ Mini Stories, Պատմություն 17

Պատմություն 17

Ա)

Մարկոն աշխատանքից տուն է վերադառնում:

Նա ամեն օր մեքենայով է տուն վերադառնում:

Մայրուղու վրա շատ այլ մեքենաներ կան:

Մայրուղին շատ ծանրաբեռնված է տեղաշարժվելու համար:

Մարկոն նեղվում և զայրանում է:

Նա միացնում է ռադիոն՝ լուրերը լսելու համար:

Հետո նա երգեր է լսում:

Մարկոն դեռ ձանձրացած և հոգնած է:

Մայրուղին ամեն օր շատ ծանրաբեռնված է:

Մարկոն մտածում է փոխարենը մոտոցիկլ գնելու մասին:

Բ)

Ես աշխատանքից տուն եմ վերադառնում:

Ես ամեն օր մեքենայով եմ տուն վերադառնում:

Մայրուղու վրա շատ այլ մեքենաներ կան:

Մայրուղին շատ ծանրաբեռնված է տեղաշարժվելու համար:

Ես նեղվում և զայրանում եմ:

Ես միացնում եմ ռադիոն՝ լուրերը լսելու համար:

Հետո ես երգեր եմ լսում:

Ես դեռ ձանձրացած և հոգնած եմ:

Մայրուղին ամեն օր շատ ծանրաբեռնված է:

Ես մտածում եմ փոխարենը մոտոցիկլ գնելու մասին:

Հարցեր.

1) Մարկոն աշխատանքից տուն է վերադառնում իր մեքենայով: Մարկոն աշխատանքի՞ է: Ոչ, Մարկոն աշխատանքի չէ: Նա աշխատանքից տուն է վերադառնում իր մեքենայով:

2) Մայրուղու վրա շատ այլ մեքենաներ կան: Մայրուղու վրա այլ մեքենաներկա՞ն: Այո, մայրուղու վրա շատ այլ մեքենաներ կան:

3) Մարկոն չի կարող տեղաշարժվել, քանի որ մայրուղին շատ ծանրաբեռնված է: Մարկոնկարո՞ղ է տեղաշարժվել: Ոչ, Մարկոն չի կարող տեղաշարժվել, քանի որ մայրուղին շատ ծանրաբեռնված է։

4) Մարկոն նեղվում և զայրանում է: Մարկոն իրեներջանի՞կ է զգում: Ոչ, Մարկոն իրեն երջանիկ չի զգում: Նա նեղվում և զայրանում է։

5) Մարկոն մեքենայի մեջ ռադիոյով լուրեր է լսում: Մարկոնլուրե՞ր է լսում: Այո, Մարկոն մեքենայի մեջ ռադիոյով լուրեր է լսում:

6) Մայրուղին ամեն օր շատ ծանրաբեռնված է: Մայրուղին միշտծանրաբեռնվա՞ծ է: Այո, մայրուղին ամեն օր շատ ծանրաբեռնված է:

7) Մարկոն կարծում է, որ մեքենա վարելու փոխարեն կարող է մոտոցիկլ գնել: Մարկոնմոտոցի՞կլ է ուզում։ Այո, նա կարծում է, որ մեքենա վարելու փոխարեն կարող է մոտոցիկլ գնել:

Learn languages from TV shows, movies, news, articles and more! Try LingQ for FREE