Պատմվածք 53
Այս պատմությունը Սոնայի մասին է՝ մի կնոջ, ով պատրաստվում է մասնակցել ըմբշամարտի մրցումների։
Ա)
Սոնան ըմբշամարտի թիմում է գրեթե տասնհինգ տարի։
Այսօր նրա մարզիչը նրան ասել է, որ շուտով մրցումներ են լինելու։
Նա ուզում է, որ Սոնան մրցակցի ցածր քաշայինների հետ։
Արդյունքում Սոնան ստիպված է փոխել իր սննդակարգը։
Նա նաև պետք է սկսի ավելի շատ մարզասրահ հաճախել։
Սոնան միշտ սիրել է ըմբշամարտը։
Սակայն տարիքի հետ այն ավելի է դժվարանում։
Նա հիմա առաջվա նման շատ ժամանակ չունի։
Եվ նա առաջվա նման արագ քաշ չի կորցնում։
Այնուամենայնիվ, Սոնան մի ելք կգտնի մրցումներին մասնակցելու համար։
Այժմ Սոնայի ընկերուհին էլ է պատմվածքի մեջ։
Բ)
Սոնան և նրա ընկերուհին ըմբշամարտի թիմում են գրեթե տասնհինգ տարի։
Այսօր նրանց մարզիչը իրենց ասել է, որ շուտով մրցումներ են լինելու։
Մարզիչն ուզում է, որ նրանք մրցակցեն ցածր քաշայինների հետ։
Արդյուքում Սոնան և իր ընկերուհին ստիպված են փոխել իրենց սննդակարգը։
Նրանք նաև պետք է սկսեն ավելի շատ մարզասրահ հաճախել։
Աղջիկները միշտ սիրել են ըմբշամարտը։
Սակայն, տարիքի հետ այն ավելի է դժվարանում։
Այժմ նրանք առաջվա նման շատ ժամանակ չունեն։
Եվ նրանք առաջվա նման արագ քաշ չեն կորցնում։
Այնուամենայնիվ, Սոնան և նրա ընկերուհին մի ելք կգտնեն մրցումներին մասնակցելու համար։
Հաջորդիվ մի քանի հարց պատմվածքի մասին։
Հարցեր՝
Ա)
1) Սոնան ըմբշամարտի թիմում է գրեթե տասնհինգ տարի։
Ինչքա՞ն ժամանակ է, որ Սոնան ըմնշամարտի թիմում է։
Սոնան ըմբշամարտի թիմում է գրեթե տասնհինգ տարի։
2) Այսօր նրա մարզիչը նրան ասել է, որ շուտով մրցումներ են լինելու։
Ե՞րբ են մրցումները։
Մրցումները մոտենում են։
3) Նա ուզում է, որ Սոնան մրցակցի ցածր քաշայինների հետ։
Նա ի՞նչ է ուզում։
Նա ուզում է, որ Սոնան մրցակցի ցածր քաշայինների հետ։
4) Արդյունքում Սոնան ստիպված է փոխել իր սննդակարգը։
Արդյունքում Սոնան ի՞նչ է ստիպված անել։
Նա ստիպված է փոխել իր սննդակարգը։
Բ)
1) Աղջիկները միշտ սիրել են ըմբշամարտը։
Աղջիկները մի՞շտ են սիրել ըմբշամարտը։
Այո, աղջիկները միշտ սիրել են ըմբշամարտը։
2) Տարիքի հետ այն ավելի է դժվարանում։
Երբվանի՞ց է այն դժվարացել։
Տարիքի հետ այն ավելի է դժվարանում։
3) Այժմ նրանք առաջվա նման շատ ժամանակ չունեն։
Առաջ նրանք ավելի շա՞տ ժամանակ ունեին։
Այո, այժմ նրանք առաջվա նման շատ ժամանակ չունեն։
4) Այնուամենայնիվ, Սոնան և նրա ընկերուհին մի ելք կգտնեն մրցումներին մասնակցելու համար։
Սոնան և նրա ընկերուհին ելք կգտնե՞ն մրցումներին մասնակցելու համար։
Այո, այնուամենայնիվ, Սոնան և նրա ընկերուհին մի ելք կգտնեն մրցումներին մասնակցելու համար։