×

We use cookies to help make LingQ better. By visiting the site, you agree to our cookie policy.


image

Պատվի համար (For the Sake of Honor), Preface and Scene 1

Preface and Scene 1

Պատվի

համար

Շիրվանզադե

դրամա 4 արարվածով

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ – Տեղական հայտնի հարուստներից մեկը: 55

տարեկան, առույգ և ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով,

ցանցառ մորուքով և կարմիր այտերով:

ԵՐԱՆՈՒՀԻ – Նրա ամուսինը: Քահանայի դուստր, 46 տարեկան,

ժամանակից առաջ թառամած, դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ:

ԲԱԳՐԱՏ – Էլիզբարյանների ավագ որդին: Ժամանակակից գործնական

երիտասարդ, 27 տարեկան, եռանդուն դեմքով: Ձևերն ու շարժումներն արագ են,

ոճը կտրուկ և գրական:

ՍՈՒՐԵՆ – Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ

երիտասարդ, որի դեմքը կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց

համակրելի է: Հագնվում է վերջին տարազով:

ՌՈԶԱԼԻԱ – Էլիզբարյանների մեծ աղջիկը: 24 տարեկան, բավական

գեղեցիկ, բայց չափազանց ինքնագոհ դեմքով օրիորդ: Հագնվում է միշտ շքեղ,

առանց գույների խտրության:

ՄԱՐԳԱՐԻՏ – Էլիզբարյանների երկրորդ աղջիկը: 22 տարեկան, մտախոհ

դեմքով, արտահայտիչ աչքերով օրիորդ` մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ:

Հագնվում է համեստ, ճաշակով:

ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ – Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին

որդեգիրը: 26-27 տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով: Հագնվում է

ՍԱՂԱԹԵԼ – Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը: Մոտ 50 տարեկան, անվրդով, բայց խորամանկ դեմքով: Երեսը սափրում է, քունքերի մոտ փոքրիկ մորուսհատներ թողնելով: Հագնվում է միշտ միատեսակ – լայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն երկարավուն, լայն պիջակ: Վզովը գցած ժամացույցի ոսկե շղթա: Մեջքին կապած ոսկե քամար: Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով: Կոշիկների տակերը մի մատնաչափ հաստ են:

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ – Անդրեասի հաշվապահը: Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան տղամարդ: Սովորական ծառայողի միջին տիպար:

ՎԱՐԴԱՆ – Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում: Երիտասարդ: Խոսում է Շամախու բարբառով:

ԶԱՐՈՒՀԻ – Երիտասարդ աղախին:

Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը: Մեր ժամանակի անցք:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելու սենյակը, որ բռնում է սեփական տան վերին հարկում անկյունային դիրք` բնակարանի և գրասենյակի միջև: Միջին մեծության սենյակ: Աջ առաջին պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց մեջտեղում դրված է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ, հեռախոսի ապարատ և էլեկտրական լամպ: Սեղանի մոտ, պատի կողմում մի մեծ բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոռ: Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ:

Ձախ պատի մեջ ևս դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների մոտ, դրված է Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ, գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր` ինժեներների համար: Սեղանի հետևում երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջվառարան: Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված գորգով: Լուսամուտները վարագուրված են:

ՏԵՍԻԼ 1

ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԿԱՐԻՆՅԱՆ Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի մոտ կանգնած, հեռախոսով խոսում է:

Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռվում երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևում են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ու այն կողմ են անցնում զբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի չխչխկոց և հեռախոսի զանգակի հնչյուններ:

ՍԱՂԱԹԵԼ – (Հեռախոսով) «Համեեե՞: Այո, շուտով կգա: Հը՞մ, չեմ լսում: Հա: Լավ, ուղարկիր: Ցտեսություն»: (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում է իր տեղը): Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար: Հա ինչ էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքան է ծախսված իր գործարանի վրա:

ԿԱՐԻՆՅԱՆ – Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին: Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում:

ՍԱՂԱԹԵԼ – Բան է հնարել պարոն Բագրատը. - արդարացուցիչ դոկումենտ: Ես Անդրեաս Էլիզբարյանի մոտ մինչև օրս առանց արդարացուցիչ դոկումենտի եմ ծառայել, էլի կծառայեմ: Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա: (Լռություն): Այդ ի՞նչ ես փնտրում:

ԿԱՐԻՆՅԱՆ – Մնացականյանների պայմանագիրը: (Դադարում է փնտրել):

ՍԱՂԱԹԵԼ – Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում:

ԿԱՐԻՆՅԱՆ – Ճշմարիտ, ես մոռացել եմ, որ Անդրեաս Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե:

ՍԱՂԱԹԵԼ – Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ: Եվ այդ շատ ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են: (Տեղողորմյան ձեռքերի մեջ տրորում է և հոտ քաշում):

ԿԱՐԻՆՅԱՆ – Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել:

ՍԱՂԱԹԵԼ – Էհ, դու էլ խոսքի տակին գլխին – խիղճ: Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում:

ԿԱՐԻՆՅԱՆ – Այո, շատերի համար անմարսելի է:

ՍԱՂԱԹԵԼ – Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար: Տեսնում եմ քառասուներկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ-խիղճ ասելով, հալվում ես: Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞:

ԿԱՐԻՆՅԱՆ – Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ:

ՍԱՂԱԹԵԼ – (Կծու հեգնությամբ) Ինչպես չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով փողոցում: Է, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օրի վրա մաշվում է տանջանքից: Հա, ինչ էի ուզում հարցնել, այսօր Օթարյանն եկե՞լ է այստեղ:

ԿԱՐԻՆՅԱՆ – Ոչ:

ՍԱՂԱԹԵԼ – Էհ, գոհություն Աստծո: (Տեղողորմյան տրորում է և հոտ քաշում):

ԿԱՐԻՆՅԱՆ – Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի և պարոն Անդրեասի մեջ:

ՍԱՂԱԹԵԼ – Այդ երկար պատմություն է: Բայց մեր գործը չէ:


Preface and Scene 1 Vorwort und Szene 1: Preface and Scene 1: Préface et scène 1 : Prefazione e scena 1: Przedmowa i scena 1: Prefácio e Cena 1: Предисловие и сцена 1:

Պատվի Honor

համար for

Շիրվանզադե Shirvanzadeh Shirvanzadeh

դրամա 4 արարվածով a drama in 4 acts un drame en 4 actes

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ ACTING PERSON

ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ – Տեղական հայտնի հարուստներից մեկը: 55 ANDREAS ELIZBARYAN - One of the famous local rich people. 55:

տարեկան, առույգ և ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով, an old, vigorous and strong man, with short-cropped gray hair,

ցանցառ մորուքով և կարմիր այտերով: with a reticulated beard and red cheeks.

ԵՐԱՆՈՒՀԻ – Նրա ամուսինը: Քահանայի դուստր, 46 տարեկան,

ժամանակից առաջ թառամած, դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ: a prematurely withered, sullen, thin woman, likable and beautiful.

ԲԱԳՐԱՏ – Էլիզբարյանների ավագ որդին: Ժամանակակից գործնական BAGRAT – the eldest son of the Elizbarians. Modern practical

երիտասարդ, 27 տարեկան, եռանդուն դեմքով: Ձևերն ու շարժումներն արագ են, young, 27 years old, with an energetic face. Shapes and movements are fast,

ոճը կտրուկ և գրական: the style is sharp and literary.

ՍՈՒՐԵՆ – Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ SUREN - Elizbaryan's second son, 23 years old

երիտասարդ, որի դեմքը կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց a young man whose face bears the early traces of Swiss life, but

համակրելի է: Հագնվում է վերջին տարազով: is sympathetic. Dressed in the latest costume.

ՌՈԶԱԼԻԱ – Էլիզբարյանների մեծ աղջիկը: 24 տարեկան, բավական

գեղեցիկ, բայց չափազանց ինքնագոհ դեմքով օրիորդ: Հագնվում է միշտ շքեղ,

առանց գույների խտրության: without color discrimination.

ՄԱՐԳԱՐԻՏ – Էլիզբարյանների երկրորդ աղջիկը: 22 տարեկան, մտախոհ

դեմքով, արտահայտիչ աչքերով օրիորդ` մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ: a young lady with a face, expressive eyes, a little like her mother, but more beautiful.

Հագնվում է համեստ, ճաշակով: She dresses modestly and tastefully.

ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ – Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին ARTASHES OTARYAN – son and ex of Andreas' late friend

որդեգիրը: 26-27 տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով: Հագնվում է adopt. 26-27 years old, thoughtful face, nervous movements. Getting dressed

ՍԱՂԱԹԵԼ – Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը: Մոտ 50 տարեկան, անվրդով, բայց խորամանկ դեմքով: Երեսը սափրում է, քունքերի մոտ փոքրիկ մորուսհատներ թողնելով: Հագնվում է միշտ միատեսակ – լայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն երկարավուն, լայն պիջակ: Վզովը գցած ժամացույցի ոսկե շղթա: Մեջքին կապած ոսկե քամար: Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով: Կոշիկների տակերը մի մատնաչափ հաստ են: SAGATEL – Brother of the Blessed One and faithful supporter of Andreas. About 50 years old, with a carefree but cunning face. The face is shaved, leaving small moles near the temples. He always dresses in the same way - baggy trousers, a black satin jacket, and a long, baggy jacket. Gold watch chain around the neck. A golden bow tied on the back. Always deals with large beads of yellow amber rosary. The soles of the shoes are an inch thick.

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ – Անդրեասի հաշվապահը: Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան տղամարդ: Սովորական ծառայողի միջին տիպար:

ՎԱՐԴԱՆ – Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում: Երիտասարդ: Խոսում է Շամախու բարբառով:

ԶԱՐՈՒՀԻ – Երիտասարդ աղախին:

Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը: Մեր ժամանակի անցք:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելու սենյակը, որ բռնում է սեփական տան վերին հարկում անկյունային դիրք` բնակարանի և գրասենյակի միջև: Միջին մեծության սենյակ: Աջ առաջին պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց մեջտեղում դրված է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ, հեռախոսի ապարատ և էլեկտրական լամպ: Սեղանի մոտ, պատի կողմում մի մեծ բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոռ: Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ: The stage represents Andreas and Bagrat Elizbaryan's practice room, which occupies a corner position on the top floor of their own house, between the apartment and the office. Medium sized room. In the first wall to the right, two large windows facing the street, in the middle of which Andreas' desk is placed, on which, in addition to writing utensils, a counter, a telephone set and an electric lamp. Near the table, on one side of the wall, a large armchair, on the other side, a simple chair. Two doors in the deep wall, one in the direction of the center of the stage, to the office, the other to the far left, almost in the corner, to the antechamber.

Ձախ պատի մեջ ևս դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների մոտ, դրված է Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ, գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր` ինժեներների համար: Սեղանի հետևում երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջվառարան: Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված գորգով: Լուսամուտները վարագուրված են: In the left wall are more doors leading to the apartment. Near these doors is Bagrat's desk, on which, in addition to the usual accessories, are writing instruments, drawings, and several professional books for engineers. Iron cash register behind the table. Deep, to the right oven. Chairs under the walls. The right side of the floor is carpeted. The windows are decorated.

ՏԵՍԻԼ 1

ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԿԱՐԻՆՅԱՆ Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի մոտ կանգնած, հեռախոսով խոսում է: SAGHATEL AND KARINIAN As the curtain rises, Saghatel is standing by Andreas' desk, talking on the phone.

Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռվում երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևում են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ու այն կողմ են անցնում զբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի չխչխկոց և հեռախոսի զանգակի հնչյուններ: The doors of the abyss open, Karinyan enters and starts looking for something very slowly on Andreas' desk. As these doors open, in the distance is seen a tall counter, with a young man standing in front of it. Every now and then other servants and visitors are seen, passing here and there with busy faces. During operation, until the office closes, the dialer rattles and the phone rings.

ՍԱՂԱԹԵԼ – (Հեռախոսով) «Համեեե՞: Այո, շուտով կգա: Հը՞մ, չեմ լսում: Հա: Լավ, ուղարկիր: Ցտեսություն»: (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում է իր տեղը): Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար: Հա ինչ էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքան է ծախսված իր գործարանի վրա: SAGATEL - (On the phone) "Hameee?" Yes, it will come soon. Um, I can't hear you? Yes: OK, send it. Goodbye." (Rings the bell and puts the instrument in its place.) Blessed is the inventor of the telephone, a very good thing for the merchant. What I was saying, Aristakes, as soon as you finish the task at hand, you will begin to draw up Bagrat's account. (Sarcastic). Our Mr. Engineer wants to know how much is spent on his factory.

ԿԱՐԻՆՅԱՆ – Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին: Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում: KARINYAN: But you have not yet submitted the accounts of your expenses to the office. Mr. Bagrat requires a supporting document for every expense.

ՍԱՂԱԹԵԼ – Բան է հնարել պարոն Բագրատը. SAHATEL - Mr. Bagrat invented something. - արդարացուցիչ դոկումենտ: Ես Անդրեաս Էլիզբարյանի մոտ մինչև օրս առանց արդարացուցիչ դոկումենտի եմ ծառայել, էլի կծառայեմ: Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա: (Լռություն): Այդ ի՞նչ ես փնտրում: - justifying document. I have served under Andreas Elizbaryan without a justifying document until today, and I will serve again. The father believes, let the son believe too. (Silence). What are you looking for?

ԿԱՐԻՆՅԱՆ – Մնացականյանների պայմանագիրը: (Դադարում է փնտրել): KARINYAN - The Mnatsakanyan Treaty. (Stops looking).

ՍԱՂԱԹԵԼ – Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում: SAGHATEL - Blessed be you, you have been serving here for so long, don't you know that Andreas Elizbaryan never leaves unnecessary papers on the table?

ԿԱՐԻՆՅԱՆ – Ճշմարիտ, ես մոռացել եմ, որ Անդրեաս Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե: KARINYAN - It's true, I forgot that Andreas Elizbaryan considers all people to be thieves by birth.

ՍԱՂԱԹԵԼ – Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ: Եվ այդ շատ ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են: (Տեղողորմյան ձեռքերի մեջ տրորում է և հոտ քաշում): SAGATEL: Yes, he thinks people steal everything that isn't under lock and key. And that is a very true opinion. There is no honest person on the face of the earth, everyone is a thief. (Teloghormyan rubs it in his hands and sniffs it).

ԿԱՐԻՆՅԱՆ – Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել: KARINYAN - You are saying things against your conscience, Mr. Saghatel.

ՍԱՂԱԹԵԼ – Էհ, դու էլ խոսքի տակին գլխին – խիղճ: Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում: SAGATEL - Eh, you also have a conscience under the word. I see you like that food very much.

ԿԱՐԻՆՅԱՆ – Այո, շատերի համար անմարսելի է: KARINYAN: Yes, it is indigestible for many.

ՍԱՂԱԹԵԼ – Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար: Տեսնում եմ քառասուներկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ-խիղճ ասելով, հալվում ես: Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞: SAGATEL - Like, for example, for your decree. I see that you are a forty-two-year-old man, your hair has turned white, your back is crooked, and yet, speaking with conscience, you are melting. I wish I knew, if you stretch your legs today, will your wife find some money in your pocket?

ԿԱՐԻՆՅԱՆ – Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ: KARINYAN - I may not find it, but at least I will die with peace of mind.

ՍԱՂԱԹԵԼ – (Կծու հեգնությամբ) Ինչպես չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով փողոցում: Է, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օրի վրա մաշվում է տանջանքից: Հա, ինչ էի ուզում հարցնել, այսօր Օթարյանն եկե՞լ է այստեղ: SAGATEL - (With sharp sarcasm) Why not, leaving half a dozen chicks on the street with hungry stomachs? Well, sir, conscience is a good thing, but it's a pity that it has fallen into the hands of money and is worn out day by day by torture. Yes, what I wanted to ask is, did Otaryan come here today?

ԿԱՐԻՆՅԱՆ – Ոչ: KARINIAN: No.

ՍԱՂԱԹԵԼ – Էհ, գոհություն Աստծո: (Տեղողորմյան տրորում է և հոտ քաշում): SAGATEL: Oh, thank God. (Teloghormyan rubs and sniffs).

ԿԱՐԻՆՅԱՆ – Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի և պարոն Անդրեասի մեջ: KARINIAN - Tell me, please, what happened between that young man and Mr. Andreas?

ՍԱՂԱԹԵԼ – Այդ երկար պատմություն է: Բայց մեր գործը չէ: SAGATEL - That's a long story. But it's not our business.