×

We use cookies to help make LingQ better. By visiting the site, you agree to our cookie policy.

image

LingQ Mini Stories, Պատմություն 22

Պատմություն 22

Ա)

Էմման իրեն լավ չի զգում:

Նա ունի գլխացավ և կոկորդի ցավ:

Նա նաև շատ է փռշտում:

Նա որոշում է դիմել բժշկի:

Նա բժշկին ասում է, թե ինչպես է իրեն զգում:

Բժիշկը Էմմային ասում է, որ նա մրսել է:

Էմման բժշկից դեղ է խնդրում:

Բժիշկն ասում է, որ մրսածության համար Էմման դեղորայքի կարիք չունի:

Բժիշկը Էմմային ասում է, որ փոխարենը քնի և ջուր խմի:

Բժշկի մոտից հեռանալիս Էմման իրեն դեռ լավ չի զգում:

Բ)

Ես ինձ այնքան էլ լավ չէի զգում:

Ես գլխացավ ու կոկորդի ցավ ունեի:

Ես նաև շատ էի փռշտում:

Որոշեցի դիմել բժշկի:

Ես բժշկին ասացի, թե ինչպես եմ զգում:

Բժիշկն ասաց, որ մրսել եմ:

Ես բժշկից դեղ խնդրեցի:

Բժիշկն ասաց, որ մրսածության համար ես դեղորայքի կարիք չունեմ:

Բժիշկն ասաց, որ փոխարենը քնեմ ու ջուր խմեմ:

Բժշկի մոտից հեռանալիս ես ինձ դեռ լավ չէի զգում:

Հարցեր.

Ա)

1) Էմման իրեն լավ չի զգում: Էմման իրենլա՞վ է զգում: Ոչ, նա իրեն լավ չի զգում:

2) Էմման ունի գլխացավ և կոկորդի ցավ: Նաի՞նչ է զգում։ Նա ունի գլխացավ և կոկորդի ցավ:

3) Էմման շատ է փռշտում: Էմմանի՞նչ է շատ անում: Նա շատ է փռշտում:

4) Էմման որոշում է դիմել բժշկի: Ի՞նչ է որոշում անել Էմման: Նա որոշում է դիմել բժշկի:

5) Էմման բժշկին ասում է, թե ինչպես է իրեն զգում: Ի՞նչ է նա ասում բժշկին: Նա բժշկին ասում է, թե ինչպես է իրեն զգում:

Բ)

6) Բժիշկը Էմմային ասաց, որ նա մրսել է: Ի՞նչ ասաց բժիշկը Էմմային: Բժիշկը նրան ասաց, որ նա մրսել է:

7) Բժիշկն ասաց, որ Էմման մրսածության համար դեղորայքի կարիք չունի: Բժիշկն ասաց, որ Էմման դեղորայքիկարի՞ք ունի: Ոչ, բժիշկն ասաց, որ Էմման մրսածության համար դեղորայքի կարիք չունի:

8) Բժիշկը Էմմային ասաց, որ նա փոխարենը քնի և ջուր խմի: Ի՞նչ ասաց բժիշկը Էմմային, որ փոխարենը անի: Բժիշկը Էմմային ասաց, որ փոխարենը քնի և ջուր խմի:

9) Բժշկի մոտից հեռանալիս Էմման իրեն դեռ լավ չէր զգում: Էմման ավելիլա՞վ էր զգում, երբ հեռացավ բժշկի մոտից: Ոչ, բժշկի մոտից հեռանալիս Էմման իրեն դեռ լավ չէր զգում:

Learn languages from TV shows, movies, news, articles and more! Try LingQ for FREE